Առաջին մարդը Մարս կայցելի վեց տարվա ընթացքում․ Մասկ

12:16   02 Դեկտեմբեր 2020    159

Առաջին մարդը Մարս կայցելի առաջիկա վեց տարվա ընթացքում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է «SpaceX»- ի հիմնադիր Իլոն Մասկը, հայտնում է «Tech Times»-ը:

«Վստահ եմ՝ վեց տարի անց», – ասել է Մասկը:

Նա հավելել է, որ դեպքերի հաջող ընթացքի դեպքում թռիչքը կարող է տեղի ունենալ ամգամ չորս տարի անց:

Միլիարդատեր Իլոն Մասկի նախագծերից մեկը Մարսի գաղութացումն է: Ակնկալվում է, որ Մասկի «SpaceX» ընկերության արտադրության Starship տիեզերանավը անձնակազմի հետ Կարմիր մոլորակ կուղևորվի արդեն 2024 թվականին:

Ձեռնարկատիրոջ հիմնական նպատակն է ստեղծել առաջին քաղաքը, որում կապրեն շուրջ մեկ միլիոն մարսեցի-գաղութարարներ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իլոն-Մասկ  


Վերնագիրի այլ պիտակները