ԱՄՆ հետախուզությունը նախատեսում է հետազոտել ՌԴ-ի և Չինաստանի տարածքներից ստացված տեղորոշման տվալները

12:23   02 Դեկտեմբեր 2020    173

Ամերիկյան ազգային աշխարհատարածքային հետախուզության գործակալությունը ծրագրում է հետազոտել Ռուսաստանի, Չինաստանի, ինչպես նաև Հարավային և Կենտրոնական Ամերիկայի երկրներից ստացված տեղորոշման տվյալները:

Ծրագրի նկարագրությունը ներկայացված է կառույցի ծառայության հանձնարարականում: Փաստաթղթի հետ ծանոթացել է ռուսական «RT» հեռուստաընկերությունը:

«Ազգային աշխարհատարածքային հետախուզության գործակալությունը պետք է վերահսկի և ուսումնասիրի ռադիոէլեկտրոնային միջոցների մոտավոր աշխարհագրական դիրքը և մետատվյալները` կարևոր ազդանշանների համար գոյություն ունեցող տվյալների բազայի համաշխարհային բաժանորդագրության միջոցով, որը ծածկում է Չինաստանը, Ռուսաստանը, Կենտրոնական Ամերիկան և Հարավային Ամերիկայի հյուսիսային մասը»,- ասվում է փաստաթղթում:

Փաստաթղթից հետևում է, որ գերատեսչությունն ուղիներ է որոնում նավերի, նրանց անցած ուղիների, ինչպես նաև գտնվելու վայրերի մասին տեղեկատվությունը «հեշտությամբ» հավաքելու համար: Այս տվյալներն օգտագործվելու են անօրինական գործողությունները բացահայտելու համար, ներառյալ հետախուզական հնարավոր հարթակների առկայությունը, մաքսանենգությունը և պատժամիջոցների ռեժիմի խախտումները:

Ըստ հետախուզության մասնագետների, ստացված տեղեկատվությունը կընդլայնի նրանց հնարավորությունները ՝ ինչպես տեղերը, այնպես էլ օբյեկտները որոնելու, նկարագրելու և վերահսկելու համար:

Փաստաթղթում ընդգծվում է, որ ծրագրի նպատակն է օգտագործել առևտրային արդյունաբերության համաշխարհային տվյալները` կառույցի աշխատանքը բարելավելու նպատակով:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները