Հեռախոսազրույց՝ Ադրբեջանի և Կատարի ԱԳ նախարարների միջև

08:06   02 Դեկտեմբեր 2020    117

Դեկտեմբերի 1-ին Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց է ունեցել Կատարի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Մոհամմեդ բին Աբդուռահման Ալ Թանիի հետ:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն՝ վկայակոչելով ԱԳՆ մամուլի ծառայությանը, նախարարները քննարկել են տարածաշրջանում առկա դրությունը:

Կատարի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ողջունել է նոյեմբերի 10-ին համատեղ հայտարարության ստորագրումը և ընդգծել է դրա կատարման կարևորությունը՝ տարածաշրջանում տևական խաղաղության և անվտանգության ապահովման առումով:

Նախարարները քննարկել են երկկողմ և բազմակողմանի համագործակցության զարգացման հեռանկարները:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ադրբեջան   Կատար  


Վերնագիրի այլ պիտակները