ԱԳՆ-ն իր վերաբերմունքն է հայտնել ֆրանսիացի պատգամավորների Լեռնային Ղարաբաղ այցի վերաբերյալ

12:12   02 Դեկտեմբեր 2020    199

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է հայկական մամուլում շրջանառվող այն լուրը, որ Ֆրանսիայի խորհրդարանի մի խումբ անդամներ ծրագրում են այցելել Հայաստան և Լեռնային Ղարաբաղ, հանդիպումներ անցկացնել այնտեղ և գնահատել հումանիտար իրավիճակը:

Ինչպես տեղեկացնում է Hayatsk.info-ն, ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան նշել է, որ Ադրբեջանի Հանրապետության պաշտոնական դիրքորոշումը՝ կապված նրա ինքնիշխան տարածքներ այցի հետ, հայտնի է և այդ դիրքորոշումը մնում է անփոփոխ:

«Ադրբեջանի տարածք, այդ թվում Լեռնային Ղարաբաղ այցերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի կառավարության հետ: Ադրբեջանի օրենսդրությունը խախտած անձիք բախվում են համապատասխան պատժամիջոցների հետ», - ընդգծել է ԱԳՆ-ի ներկայացուցիչը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները