Նոր Զելանդիան արտակարգ դրություն է հայտարարել կլիմայի փոփոխության պատճառով

15:46   02 Դեկտեմբեր 2020    180

Խորհրդարանի որոշմամբ դեկտեմբերի 2-ին Նոր Զելանդիայում արտակարգ դրություն Է հայտարարվել կլիմայի փոփոխության պատճառով:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հաղորդել Է «The Guardian» բրիտանական պարբերականը:

Համապատասխան նախաձեռնության մեջ, որը պաշտպանել են խորհրդարանականները, ասվում Է «փոփոխվող եւ չափազանց անբարենպաստ եղանակի՝ հեղեղումների, համաշխարհային օվկիանոսի մակարդակի բարձրացման եւ բնական հրդեհների ավերիչ ազդեցության մասին Նոր Զելանդիայի եւ նորզելանդացիների բարեկեցության վրա, արդյունաբերության հիմնական տեսակների, ջրային ռեսուրսներից օգտվելու հնարավորության եւ հանրային առողջապահության վրա»:

Այսպիսով, Նոր Զելանդիան միացել Է այն 32 երկրներին, որոնք պաշտոնապես ճանաչել են ճգնաժամի առկայությունը կլիմայի ոլորտում, ինչպես նաեւ արտակարգ դրություն են հայտարարել իրենց մոտ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Նոր-Զելանդիա  


Վերնագիրի այլ պիտակները