Ջոնսոնը մեկնաբանել է Մեծ Բրիտանիայում «Pfizer-ի եւ BioNTech»-ի պատվաստանյութին հավանություն տալը

16:17   02 Դեկտեմբեր 2020    185

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը ֆանտաստիկ Է համարել այն նորությունը, որ Բրիտանիայում հավանություն են տվել COVID-19-ի դեմ «Pfizer եւ BioNTech» դեղագործական ընկերությունների պատվաստանյութին:

«Այն, որ «MHRA»-ն (Դեղամիջոցների եւ բժշկական նշանակության արտադրանքների հսկողության գործակալություն) հավանություն Է տվել COVID-19-ի դեմ «Pfizer-ի եւ BioNTech Group»-ի պատվաստանյութին, դա ֆանտաստիկ (նորություն) Է: Հենց պաշտպանությունը, որը մեզ տալու Է պատվաստանյութը, թույլ կտա վերջին հաշվով վերադառնալ առօրյա կյանքին եւ վերստին գործարկել տնտեսությունը»,-Ջոնսոնը գրել Է «Twitter»-ում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Դեկտեմբերի 2-ին կառավարությունը հայտարարել Է, որ կորոնավիրուսի դեմ «Pfizer եւ BioNTech» դեղագործական ընկերությունների պատվաստանյութին հավանություն Է տրվել Մեծ Բրիտանիայում կիրառելու համար: Հաջորդ շաբաթվա սկզբից Միացյալ Թագավորությունում կսկսվի կորոնավիրուսի դեմ մարդկանց պատվաստման ծրագիրը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ջոնսոն  


Վերնագիրի այլ պիտակները