Չավուշօղլու. Թուրքիան միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա կարգավորման ուղիներին

14:19   02 Դեկտեմբեր 2020    183

«90 ականն թվակաների սկզբից Ադրբեջանի տարածքների 20 տոկոսի օկուպացիան ընկալվում էր որպես «սառեցված հակամարտություն»: Վերջին իրադարձությունները ցույց են տալիս, որ «սառեցված հակամարտություն» չկա: Հակամարտությունը հակամարտություն է, և այն կարող է ցանկացած պահի բռնկվել»:

Այս մասին, ինչպես հաղորդում է Hayatsk.info-ն, հայտարարել է՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

Նախարարի խոսքով, Թուրքիան միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության հիման վրա կարգավորման ուղիներին, և այդ ուղիները հիմնված են միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի վրա.

«Հետո մենք ողջունեցինք՝ Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի համատեղ հայտարարությունը: Ադրբեջանի խնդրանքով՝ Թուրքիան հետևելու է հրադադարին՝ տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու համար»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չավուշօղլու  


Վերնագիրի այլ պիտակները