Ռուս ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչ. Ղարաբաղի վանքերը պատկանում են ադրբեջանական ժողովրդին. VIDEO

16:00   02 Դեկտեմբեր 2020    311

Ղարաբաղում այդ ժամանակ (վաղ միջնադար) ստեղծված ոչ մի հուշակոթող ոչ մի կերպ չի կարող անվանվել հայկական։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին «Նեզավիսիմայա գազետա»-ին տված հարցազրույցում ասել է՝ Մերանոյում Սուրբ Նիկոլայի ծխական համայնքի ավագ վանահայր, «Քրիստոնեությունը Կովկասյան Ալբանիայում» մենագրության հեղինակ, վանահայր Ալեքսեյը (Նիկանորով)։

Նա վստահություն է հայտնել, որ Բաքուն հոգատարությամբ կվերաբերվի Ղարաբաղում քրիստոնեական ժառանգության պահպանմանը։

«Ադրբեջանը իր նորագույն պատմության ժամանակաշրջանում հոգատար վերաբերմունքի էտալոնային օրինակ է ցուցաբերում՝ պատմության և մշակույթի հուշակոթողների նկատմամբ։

Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան հանդիսանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան։ Հեյդար Ալիևի Հիմնադրամի միջոցներով վերակառուցվել են հնագույն քրիստոնեական հուշարձանները ոչ միայն Ադրբեջանում, այլև աշխարհի մյուս երկրներում։ Մշակույթների միջև փոխըմբռնման ամրապնդման ուղղությամբ Մեհրիբան Ալիևայի գործունեության փայլուն արդյունքները ես տեսել եմ իմ աչքերով»,- նշել է Ռուս ուղղափառ եկեղեցու (ՌՈՒԵ) ներկայացուցիչը:

Նա ընդգծել է, որ հատկապես «ադրբեջանցիներ են հանդիսանում այն պետությունների օրինական ժառանգորդները, որոնք գոյություն են ունեցել այդ հողի վրա, այդ թվում նաև Կովկասյան Ալբանիան, ինչպես նաև այն մշակութային և կրոնական հուշակոթողների ժառանգորդներ, որոնք ապրել են մինչև մեր օրերը»։

«Կովկասյան Ալբանիայի տարածքները արաբական նվաճումից հետո՝ տարածաշրջանի քրիստոնեական բնակչությունը համակենտրոնացվել է Ղարաբաղի լեռնային՝ արաբական զորքերի համար դժվարամատչելի շրջաններում։ Փաստորեն այդ ժամանակաշրջանում են Ղարաբաղում ստեղծվում ալբանական կրոնական ճարտարապետության հիանալի նմուշներ։ Դրա հետ միասին, հայ պատմաբան Սուրեն Երեմյանը մեջբերում է XIII դարի տարեգիր Կիրակոս Գանձակեցու խոսքերը, ով ասում է այն մասին, որ այդ ժամանակաշրջանում «ալբանական իշխողների միայի ինչ որ մասն է տիրապետել հայերենին», այն ժամանակ, երբ Ղարաբաղի բնակչությունը խոսել է իր հարազատ լեզվով։ Կարելի է ենթադրել, որ այդ ժամանակից սկսած, վերակառուցողական աշխատանքների ժամանակ և ներմուծվել են հայերեն լեզվով մակագրությունները։ Այո, դրանց մեջ կարող էին աղոթել մոնոֆիզիտները, դրանք կարող էին վերակառուցել այդ թվում նաև հայկական ծագումով վարպետները, դրանք կարող էին իրենց աշխատանքներում հիշեցնել հայ պատմաբանները, բայց այս ամենը Կովկասյան Ալբանիայի կրոնական և մշակութային հուշարձանները չեն դարձնում հայկական»,- ընդգծել է վանահայրը։

ՌՈՒԵ-ի ներկայացուցիչը Ղարաբաղում պահպանված ամենակարևոր և հնագույն համալիրներ է համարում Ամարս (Խոջավենդի շրջան) և Խուդավանգ (Քելբաջարի շրջան) վանքերը։

«Եթե կան մարդիկ, ովքեր կասկածում են Ղարաբաղում մշակութային ժառանգության մասին հոգալու Ադրբեջանի Հանրապետության նկատառումների և կարողությունների մեջ, թող գան Ադրբեջան, այցելեն այդ երկրի քաղաքներ և գյուղեր և այդ ժամանակ բոլոր տարակուսանքները ինքստինքյան կանհետանան»,- նշել է վանահայրը։

Վերջում ՌՈՒԵ-ի ներկայացուցիչը մեջբերում է՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի պատասխանը իտալական լրագրողի հարցին այն մասին, թե ինչու է մահմեդական ադրբեջանական պետությունից հիմնադրամը ֆինանսավորում քրիստոնեական ժառանգության վերակառուցման աշխատանքները։

Տիկին Ալիևան մասնավորապես նշել է. «Ադրբեջանը հանդիսանում է Եվրոպայի և Ասիայի, Արևմուտքի և Արևելքի սահմանին երկիր, և այս աշխարհագրական դիրքը ազդել է այն խորը բզմազանության վրա, որը բնութագրում է մեր երկիրը։ Բարեկամությունը և եղբայրությունը միշտ ուղեկցել են այնտեղ ապրող ժողովուրդներին, և մեր մեծ հարստությունը կայանում է նաև բազմաթիվ կրոնական դավանանքների առկայության մեջ»։



Hayatsk.info

Հեշթեգներ: Ղարաբաղ  


Վերնագիրի այլ պիտակները