Բիթքոինի գինն ընկել է ավելի քան 3 տոկոսով

16:33   02 Դեկտեմբեր 2020    229

Ամենապոպուլյար կրիպտոարժույթի` բիթքոինի արժեքը չորեքշաբթի ընկել է ավելի քան 3 տոկոսով` շուկայում զգուշավոր տրամադրությունների ֆոնին, վկայում են աճուրդների տվյալները:

Ըստ «CoinMarketCap» պորտալի, որը հաշվարկներ է կատարում ավելի քան 20 բորսաների միջին գնի հիման վրա, բիթքոինի գինն ընկել է 3.07 տոկոսով` կազմելով 18 819 դոլար, իսկ կրիպտոարժույթների ամենամեծ բորսայում` 3.34 տոկոսով` մինչեւ 18 837 դոլար:

Բիթքոինին բաժին է ընկնում կրիպտոարժույթի համաշխարհային շուկայի մոտ 62.3 տոկոսը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Բիթքոին  


Վերնագիրի այլ պիտակները