Ֆրանսիայում ձերբակալել են ոստիկանների վրա կրակ բացած երկրորդ կասկածյալին

17:16   02 Դեկտեմբեր 2020    235

Ֆրանսիայի իրավապահները ձերբակալել են ոստիկանության աշխատակիցների վրա կրակ բացած երկրորդ կասկածյալին, որը տեղի Էր ունեցել հոկտեմբերի սկզբին Վալ դ՛Ուազ դեպարտամենտում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ հաղորդել Է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրների: Ինչպես ավելի վաղ հաղորդել Է Parisien թերթը, հոկտեմբերի 7-ին ոստիկանության երկու աշխատակիցներ վերքեր են ստացել Վալ դ՛Ուազ դեպարտամենտի Էրբլե մունիցիպալիտետում իրականացված հրաձգության հետեւանքով: Ոստիկանները եղել են շենքում, երբ անհայտ անձինք հարձակվել են նրանց վրա, ծեծել եւ գողացել են զենքը, ինչից հետո կրակել նրանց վրա:

Ոստիկանները հոսպիտալացվել են. նրանցից մեկը, թերթի տվյալներով, լուրջ վերքեր Է ստացել: Հանցագործներին հաջողվել Է թաքնվել միջադեպի վայրից: Ավելի ուշ ոստիկանության աշխատակիցների վրա հրաձգության վերաբերյալ փաստը եւ այն, որ նրանք տուժել են, հաստատել Է Ֆրանսիայի ՆԳ նախարարության ղեկավար Ժերալդ Դարմենենը: Հեռուստաալիքը նշում Է, որ դեպքից մի քանի օր անց մի մարդ ինքն Է հայտնվել ոստիկանություն ու հանձնվել: Նրան մեղադրանք Է առաջադրվել «սպանության նպատակով իշխանության ներկայացուցչի նկատմամբ մահափորձի» գործով, որից հետո նրան կալանքի տակ են վերցրել:

Դեկտեմբերի 1-ի երեկոյան ոստիկանությունը մի տղամարդու Է ձերբակալել Փարիզի մերձակայքում գտնվող Նանտեր քաղաքի թաղամասերից մեկում: Այժմ ոստիկանները որոնում են եւս երկու կասկածյալների: Հոկտեմբերին հեռուստաալիքին հայտարարել են, որ այս գործով մոբիլիզացվել Է ընդհանուր առմամբ ոստիկանության վեց մասնագիտացված ստորաբաժանում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները