Չինաստանը 30 տարվա ընթացքում առաջին անգամ սկսել է բրինձ գնել Հնդկաստանից

20:13   02 Դեկտեմբեր 2020    159

Չինաստանը ձեռնամուխ է լինում Հնդկաստանից բրնձի ներմուծմանը վերջին երեք տասնամյակի ընթացքում առաջին անգամ:

Ինչպես դեկտեմբերի 2-ին հայտնել է The Hindustan Times պարբերականը, հնդկական բրնձի գնումներ սկսելուն ՉԺՀ-ին հարկադրել են 2020 թվականին այդ գյուղատնտեսական մշակաբույսի համաշխարհային արտահանման կրճատումը եւ հնդիկ արտահանողների ավելի ցածր գները, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ստորագրված համաձայնագրին համապատասխան Հնդկաստանը դեկտեմբերից մինչեւ փետրվար Չինաստանին կմատակարարի 100 հազար տոննա մանրացված բրինձ՝ մեկ տոննան 300 դոլար գնով»,- հրատարակությանը հայտարարել է Հնդկաստանի Բրինձ արտահանողների ասոցիացիայի նախագահ Քրիշնա Ռաոն:- Դրանք Չինաստանի կողմից հնդկական բրնձի առջին գնումներն են առնվազն 1990-ական թվականների սկզբից ի վեր, ապագայում դրանք կարող են ավելանալ»:

Չինաստանին բրնձի ավանդական մատակարարներն են Թաիլանդը, Վիետնամը, Մյանման եւ Պակիստանը, որոնք այս տարի կրճատել են արտասահմանին մատակարարումները եւ բարձրացրել արտահանական գները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները