ԿԺԴՀ ցանցահենները հարձակվել են ԱՄՆ-ում, Բրիտանիայում և Հրվ. Կորեայում պատվաստանյութեր մշակողների վրա

20:25   02 Դեկտեմբեր 2020    223

ԿԺԴՀ ցանցահենները փորձել են ներխուժել կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստանյութ պատրաստող առնվազն վեց դեղագործական ընկերությունների համակարգեր:

Նշվում է, որ այս տարվա օգոստոսից ցանցահենները փորձել են ձեռք բերել այնպիսի ընկերությունների տվյալներ, ինչպիսիք են AstraZeneca, Johnson & Johnson, Novavax Inc, ինչպես նաև Genexine Inc., Shin Poong Pharmaceutical Co և Celltrion Inc. ընկերությունները: Արդյո՞ք ցանցահեններին հաջողվել է իրականացնել իրենց ծրագրերը, հայտնի չէ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ պարբերականի աղբյուրների, ցանցահենները թողել են «թվային հետքեր», որոնք արձանագրվել են նաև «ԱՄՆ պետքարտուղարության և Հարավային Կորեայի միավորման նախարարության դեմ ԿԺԴՀ արշավների ժամանակ, մասնավորապես, նույն IP հասցեները»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները