«Պատրաստվում ենք ապացույցներ ներկայացնել քվեարկության ժամանակ տեղի ունեցած խախտումների մասին, կեղծիքների հազարավոր դեպքեր են գրանցվել միայն Նևադայում: Օրինակ, մենք փաստեր ունենք, որ ավելի քան 40 հազար մարդ կրկնակի է քվեարկել: Դա իսկական կեղծիք է»,- ասել է փաստաբանը, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Բացի այդ, նրա խոսքով՝ կան մարդիկ, որոնք նշված են փոստով քվեարկածների ցուցակում, սակայն նրանք անգամ քվեարթերթիկ չեն ստացել և չեն քվեարկել ընդհանրապես:
Նևադայի Գերագույն դատարանը նոյեմբերի 24-ին հաստատել է ընտրությունների նահանգային արդյունքները, որոնց համաձայն հաղթանակ է տանում դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը:
Մի շարք ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով՝ Բայդենը հավաքել է հաղթելու համար անհրաժեշտ ընտրիչների 270 ձայնը, սակայն Թրամփը չի ընդունում իր պարտությունը՝ հայտնելով, որ երկրով մեկ ընտրակեղծիքներ են տեղի ունեցել:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ