Այդ մասին ասված է ԱՀԿ-ի՝ դեկտեմբերի 2-ին Ժնևում հրապարակած ուղեցույց հանձնարարականներում, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Ընդգծվում է, որ հասարակական վայրերում, որտեղ կարող են առաջանալ կորոնավիրուսի տարածման օջախներ, ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս կրել «ոչ բժշկական դիմակներ կրել ինչպես շենքերի ներսում՝ խանութներում, աշխատավայրում և դպրոցներում, այնպես էլ շենքերից դուրս, որտեղ առնվազն մեկ մետր հեռավորություն հնարավոր չէ պահպանել»: Բացի դրանից, կազմակարպությունը խորհուրդ է տալիս դիմակ կրել միշտ, անկախ պահանջվող հեռավորության պահպանման հնարավորություններից, այն շենքերում, որտեղ բացակայում է պատշաճ օդափոխումը:
Այս հանձնարարականը տարածվում է թե՛ չափահասների, թե՛ 12 և բարձր տարիքի երեխաների վրա:
Մինչև հինգ տարեկան երեխաներին դիմակ կրել չի պարտադրում, իսկ 6-11 տարեկան երեխաների համար դիմակ կրելու անհարժեշտությունը սահմանվում է՝ հաշվի առնելով տվյալ վայրի կորոնավիրուսային վարակի ինտենսիվությունը, դիմակը ճիշտ կրելու երեխայի ունակությունը և մեծահասակների կողմից հսկողություն ապահովելու հնարավորությունը, պարզաբանել են ԱՀԿ-ում։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ