Իսպանիայում հաշվել են, թե քանի զբոսաշրջիկ են կորցրել համավարակի պատճառով

21:55   02 Դեկտեմբեր 2020    191

Իսպանիայում զբոսաշրջիկների հոսքի անկումը տարվա սկզբից մինչև հոկտեմբեր գերազանցել է 76 տոկոսը՝ անցյալ տարվա նույն ամիսների համեմատությամբ:

Նոյեմբերին երկիր է ժամանել ավելի քան 1 մլն, տարեսկզբից ի վեր՝ 17,9 միլիոն զբոսաշրջիկ: Համեմատության համար նշենք, որ անցյալ տարի այդ ցուցանիշը եղել է 74,7 միլիոն:

ԱՄՆ-ից ժամանող հյուրերի թիվը կրճատվել է 86,5 տոկոսով: Ամենից շատ Իսպանիա են այցելում ֆրանսիացիները. տարվա ընթացքում այցերը կրճատվել են մեկ երրորդով, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Տարեսկզբից ի վեր զբոսաշրջիկների միագումար ծախսերը կազմել են 18,6 մլրդ եվրո, մեկ տարի առաջ դրանք հասնում էին 82 մլրդ եվրոյի: Անձի հաշվով ծախսերը նույնպես նվազել են 23 տոկոսով՝ հասնելով օրական 845 եվրոյի:

Անցյալ տարի Իսպանիա էր ժամանել գրեթե 84 մլն զբոսաշրջիկ (երկրորդ տեղն է աշխարհում Ֆրանսիայից հետո): 2020 թվականին, կորոնավիրուսի համավարակի կապակցությամբ, զբոսաշրջիկների հոսքի անկումը ապրիլին և մայիսին եղել է 100 %, հունիսին՝ 97,7 %:


Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները