Նորընտիր նախագահը մտադիր է աշխատել իրանակն միջուկային ծրագրի վերաբերյալ արեւմտյան երկրների, Իրանի եւ Ռուսաստանի համատեղ համաձայնագրին երկիրը վերադարձնելու ուղղությամբ, բայց չի նախատեսում էական փոփոխություններ Չինաստանի նկատմամբ քաղաքականության մեջ:
Այս մասին նա հայտարարել է New York Times-ին տված հարցազրույցում, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Բայդենը նշել է, որ դժվար կլինի ԱՄՆ-ին վերադարձնել իրանական գործարքին, որը նա կնքել է 2018 թվականին, բայց դեմոկրատները սատարում են դրան: «Առջեւում շատ աշխատանք կա: Ես կենտրոնացած եմ հնարավորինս շուտ դրան հասնելու վրա»,- ասել է քաղաքական գործիչը:
Նրա խոսքով՝ ապագա վարչակազմը նախատեսում է դաշնակիցների եւ գործընկերների հետ մասնակցել բանակցություններին եւ ձեւակերպել լրացուցիչ համաձայնագրեր, որոնք կմշակեն եւ կերկարացնեն իրանական միջուկային ծրագրի սահմանափակումները, ինչպես նաեւ կվերաբերեն հանրապետության հրթիռային ծրագրին:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ