Մեքսիկայի նախագահը COVID-19-ի պատճառով կարանտինի ներդրումը համեմատել է բռնապետության հետ

08:13   03 Դեկտեմբեր 2020    156

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը COVID-19-ը սահմանափակելու համար կարանտին կամ պարետային ժամ մտցնելը համեմատել է բռնապետության հետ:

Այս մասին նա հայտարարել է՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու գրեթե երբեք դիմակ չի կրում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա խոսքով՝ համավարակի դեմ պայքարի միջոցառումները, որոնք սահմանափակում են մարդկանց տեղաշարժը, «նորաձեւ են այն իշխանությունների շրջանում, ովքեր ցանկանում են ցույց տալ, որ դրանք կոշտ են, բռնապետական»: «Նրանցից շատերը ցուցադրում են իրենց ավտորիտար բնազդները»,- ասել է նա՝ հավելելով, որ «գլխավորը ազատությունը երաշխավորելն է»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները