ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. Մարդկությունը պատերազմ է մղում բնության դեմ, դա ինքնասպանություն է

08:18   03 Դեկտեմբեր 2020    198

2020 թվականը կդառնա ամենաշոգը երբեւէ գրանցվածներից եւ կարող է նույնիսկ գերազանցել 2016 թվականին գրանցված ռեկորդը: Այդպիսով, վերջին 6 տարիները՝ 2015-2020 թվական, կարելի է անվանել ամենաշոհգը 1850 թվականին ժամանակակից ռեկորդների գրանցման պահից ի վեր:

Այս մասին հայտարարել է ՄԱԿ Համաշխարհային մետեորոլոգիական կազմակերպությունը 2020թ. գլոբալ կլիմայի վիճակի մասին նախնական զեկույցում, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

«Ցավոք, 2020 թվականը դարձավ եւս մեկ անսովոր տարի մեր կլիմայի համար»,-ասել է կազմակերպության գլխավոր քարտուղար Պետերի Թաալասը:

«2020 թվականին միջին համաշխարհային ջերմաստիճանը 1,2 աստիճանով բարձր է եղել մինչարդյունաբերական մակարդակից»,-ասել է նա:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները