Սինգապուրի իշխանություններն աշխարհում առաջին անգամ թույլատրել են արհեստական մսի վաճառքը

08:26   03 Դեկտեմբեր 2020    174

Սինգապուրի իշխանություններն աշխարհում առաջին անգամ թույլատրել են լաբորատոր պայմաններում արտադրված մսի վաճառքը։

Այս մասին նշված է երկրի Պարենամթերքի գործակալության տարածած հայտարարության մեջ։

«Գնահատելով ստացվող առաջարկները եւ որոշելով դրանց անվտանգությունը, որոշում է ընդունվել ամերիկյան Eat Just ընկերությանը թույլ տալ Սինգապուրում վաճառել կուլտիվացված թռչնամիս»,- նշված է հայտարարության մեջ։ Ընդ որում, ինչպես նշել է գործակալության ներկայացուցիչ Թան Լի Կիմը, «աշխատակիցները կշարունակեն գնահատել անվտանգությունը, փորձագետների հետ հետագա խորհրդակցություններ կանցկացնեն, ինչպես նաեւ կհետեւեն նոր արտադրանքներին, երբ դրանք անմիջաբար շուկաներ ստացվեն», տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները