Թրամփը ցանկանում է արգելափակել ԱՄՆ պաշտպանական բյուջեն

08:33   03 Դեկտեմբեր 2020    199

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է արգելափակել երկրի պաշտպանական հաջորդ բյուջեն, եթե ԱՄՆ օրենսդիրները փոփոխություններ չմտցնեն հաղորդագրությունների պատշաճության մասին օրենքում, հաստատել է երկրի նախագահի խոսնակ Քեյլի Մաքինանին:

Թրամփը ցանկանում է օրենքից հանել այն հոդվածը, որը սոցիալական ցանցերին թույլ է տալիս հանդես գալ որպես մոդերատոր և նրանց ազատում է օգտագործողների հրապարակումների համար պատասխանատվությունից, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Ըստ Մաքինանիի, ներկայիս նախագահը «լուրջ է վերաբերվում այս խնդրին»:

Ավելի վաղ Թրամփն այս հոդվածն սպառնալիք էր անվանել ազգային անվտանգության ու ընտրությունների համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները