ТАСС-ի հաղորդմամբ, համաձայն թերթի ներկայացրած ենթադրությունների, Իվանկա Թրամփը Սպիտակ տանը ստացած փորձառությամբ և հայտնիություն ձեռք բերելով ոչ միայն երկրի ներսում, այլև միջազգային հարթակներում, կարող է կա՛մ առաջադրել իր թեկնածությունը որևէ ընտրովի պաշտոնի, կա՛մ էլ սկսել ակտիվ գործունեություն ծավալել Հանրապետական կուսակցությունում, տեղեկացնում է
Hayatsk.info-ն:
Նշվում է, որ տարբերակներից մեկը, եթե նախագահի դուստրը և իր ամուսինը՝ Ջարեդ Քուշները վերադառնան Նյու Յորք ապրելու, կարող է Նյու Յորքի նահանգի 12-րդ շրջանից ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընտրություններին մասնակցությունը լինել: Այժմ երկրի օրենսդրական մարմնում այն ներկայացնում է դեմոկրատ Քերոլին Մելոնին"
Hayatsk.info
Հեշթեգներ:
Աշխարհ