Այս մասին հայտնում է COVID «Tracking Project» պորտալը, որն իրականացնում է սեփական հաշվարկներ։ Դեկտեմբերի 1-ին երկրում գրանցվել էր մահվան 2474 դեպք։
ԱՄՆ-ում դիտվում է կորոնավիրուսի ուժգին բռնկում, որը դեպքերի թվով մի քանի անգամ գերազանցում է գարնանային պիկը։ Ըստ պորտալի՝ պանդեմիայի ողջ ընթացքում մահացածների թիվը գերազանցել է 272 հազարը, մինչդեռ Worldometer-ը հայտնում է 279 հազար մահվան դեպքի մասին։
Չորեքշաբթի օրվա դրությամբ՝ ԱՄՆ հիվանդանոցներում հոսպիտալացվածների թիվը գերազանցել է 100 հազարը։ Դա կրկնակի է, քան գարնանը՝ կորոնավիրուսի առաջին ալիքի ժամանակ։ Ներկայում ԱՄՆ-ում շաբաթական գրանցվում է կորոնավիրուսի մինչև 1 մլն դեպք։
Մի շարք նահանգների իշխանություններ հայտնել են, որ հիվանդանոցային ֆոնդն ամբողջությամբ կամ գրեթե ամբողջությամբ զբաղված է։
Hayatsk.info
Հեշթեգներ:
ԱՄՆ