Մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դԷստենը

09:31   03 Դեկտեմբեր 2020    221

94 տարեկանում կյանքից հեռացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար դ'Էստենը:

Դ'Էստենի անվան հիմնադրամից տեղեկացրել են, որ նախկին նախագահի մահվան պատճառը կորոնավիրուսի հետևանքներն են: Սպասվում է, որ հուղարկավորությանը կմասնակցեն սահմանափակ թվով մարդիկ, տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Քաղաքական գործչի մահվան կապակցությամբ ցավակցություն են հայտնել Ֆրանսիայի ներկայիս և նախկին նախագահներ Էմանուել Մակրոնը, Նիկոլա Սարկոզին և Ֆրանսուա Օլանդը:

Նոյեմբերի կեսերին հաղորդվել էր, որ Ժիսկար դ'Էստենը հոսպիտալացվել է Ֆրանսիայի արևմուտքում գտնվող Լուար և Շեր շրջանի իր կեցավայրից: Նոյեմբերի 20-ին նա դուրս էր գրվել հիվանդանոցից:

Սեպտեմբերին դ'Էստենը արդեն հոսպիտալացվել էր թոքերի վարակի պատճառով: Այդ ժամանակ բժիշկները նրա մոտ կորոնավիրուս չէին հայտնաբերել և շուտով կրկին դուրս էին գրել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները