Սաուդյան Արաբիայի հերթական արքայազնի խորհրդավոր անհետացումը

09:38   03 Դեկտեմբեր 2020    213

Էր Ռիադում հսկվող առանձնատանը առանց պաշտոնական մեղադրանքների պահվող Սաուդյան Արաբիայի արքայազնը տեղափոխվել է «անհայտ վայր»:

2018-ի հունվարին 37-ամյա արքայազն Սալմանն իր հոր հետ ենթարկվել է լայնամասշտաբ համատարած հետապնդումների: Նրա կողմնակիցները զարմանում էին, թե ինչու է նա հետապնդումների զոհ դարձել այն դեպքում, երբ մարտահրավեր չի նետել հզոր թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանին:

Արքայազն Սալմանը, ով կրթություն է ստացել Փարիզի Սորբոնի համալսարանում, եւ նրա հայրը շուրջ մեկ տարի պահվել են Ռիադի մերձակայքում գտնվող «Ալ Խայր» խիստ ռեժիմի մեկուսարանում, ապա՝ մայրաքաղաքի հսկվող առանձնատանը:

Մարտին արքայազնին տեղափոխել էին բանտարկության գաղտնի վայր, բայց երկու ամիս անց նրան խորհրդավոր կերպով վերադարձրել էին առանձնատուն, որը գտնվում է խիստ հսկողության տակ, ասում են աղբյուրները՝ եվրոպացի օրենսդիրների միջնորդություններից հետո, որոնք պահանջում են ազատ արձակել նրան:

Անցյալ շաբաթ օրը արքայազնին եւ նրա հորը առանձնատնից տեղափոխել էին «անհայտ վայր», Եվրամիությունում Սաուդյան Արաբիայի դեսպանին ուղղված նամակում գրում է պատգամավոր Մարկ Թարաբելլան:

«Ակնհայտ է, որ նրանց ներկայիս ազատազրկումը կամայական է եւ նշանակում է Սաուդյան Արաբիայի ներքին եւ միջազգային պարտավորությունների խախտում»,- ասվում է նամակում: «Ես ձեզ կոչ եմ անում Սաուդյան Արաբիայի կառավարությանը խնդրել անհապաղ հայտնել արքայազն Սալմանի ու նրա հոր՝ Աբդուլազիզ բեն Սալմանի գտնվելու վայրը»:

Արաբական թերակղզու հետ կապերի հարցերով Եվրախորհրդարանի պատվիրակության փոխնախագահ Թարաբելլայի նամակը նաեւ ուղարկվել է Ֆրանսիայում եւ Բելգիայում Սաուդյան Արաբիայի դեսպանատներ, AFP-ին հայտնել է խորհրդարանի աղբյուրը:

Ձերբակալված արքայազնին եւ նրա հորը մոտ կանգնած աղբյուրներից մեկը նաեւ ասել է, որ նրանց տեղափոխել են գաղտնի վայր: «Ոչ ոք չգիտի, թե ուր են տարել»,- ասել է աղբյուրը: Երկու տղամարդկանց թույլ են տվել կանոնավոր հեռախոսազրույցներ ունենալ իրենց ընտանիքի հետ, բայց շաբաթ օրվանից նրանց հետ կապ չի եղել: «Նրանք անհետացել են»,- հավելել է աղբյուրը:

Արքայազն Սալմանը թագավորական ընտանիքի բազմաթիվ անդամներից մեկն է, ով բանտարկվել է փաստացի տիրակալ արքայազն Մուհամմեդի թռիչքից հետո, որը վճռական ճնշումներ է սկսել այլախոհների, քննադատողների եւ քաղաքական մրցակիցների դեմ:

Ձերբակալությունից ի վեր արքայազնը եւ նրա հայրը երբեք չեն հարցաքննվել, ինչը խորացնում է նրանց կալանքի կամայականությունը, AFP-ին ասել են իրավապաշտպան կազմակերպությունները եւ նրանց մոտ կանգնած աղբյուրները:

Դիտորդները ասում են, որ արքայական արքունիքին կարող էր նյարդայնացել 2016-ի ԱՄՆ ընտրություններից անմիջապես առաջ դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆի հետ արքայազն Սալմանի հանդիպումը: Շիֆը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին քննադատողներից է:

Իր նախընտրական արշավի ընթացքում Բայդենը երդվել է թագավորութունը «վտարյալ» դարձնել։

Hayatsk.info

Հեշթեգներ: Սաուդյան-Արաբիա  


Վերնագիրի այլ պիտակները