Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահ, դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը պանդեմիայի տնտեսական հետևանքների վերացման հարցերով տեսակոնֆերանսի ժամանակ:
Բայդենի խոսքով՝ իր անցումային թիմն արդեն աշխատում է ճգնաժամային իրավիճակների հաղթահարմանն ուղղված առաջարկների վրա, որոնք պետք է ուղարկվեն Կոնգրես։
Բայդենը հայտարարել է նաև, որ դեկտեմբերին կորոնավիրուսից կարող է ևս 250 հազար քաղաքացի մահանալ։
Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ ԱՄՆ-ում մինչ օրս կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցում է 13․86 միլիոնը, մահացել է ավելի քան 272․5 հազար մարդ։ Երկու ցուցանիշով էլ երկիրն աշխարհում առաջատարն է։
Hayatsk.info
Հեշթեգներ:
Բայդեն