Չինական տիեզերական զոնդը Լուսնի մակերևույթից երկրաբանական նմուշներ է հավաքել՝ դրանք Երկիր տեղափոխելու նպատակով

10:05   03 Դեկտեմբեր 2020    208

Չինական «Չանյե-5» անօդաչու կայանն ավարտել է Լուսնի մակերևույթի վերին շերտում ռեգոլիթ տեսակի գրունտի հավաքման աշխատանքները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է «EAdaily» լրատվականը` հղում տալով Չինաստանի ազգային տիեզերական կորպորացիային:

Ինչպես նշված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ, դեկտեմբերի 2-ին Պեկինի ժամանակով 22:00-ին սարքի երկու մոդուլներից բաղկացած կառուցվածքը (վայրէջքային և թռիչքային), մանրախիճ հավաքելու շուրջ 19 ժամ տևած աշխատանքից հետո, «հաջողությամբ ավարտել է նմուշների փաթեթավորումը»:

Առաջիկա օրերին «Չանյե-5»-ը նախատեսում է ռեգոլիթը հասցնել Լուսնի ուղեծիր, այնուհետև` Երկիր:

Ընդհանուր առմամբ, նախատեսվում է հավաքել 2 կգ լուսնային ապար, որը կուսումնասիրեն չինացի մասնագետները` Լուսնի վրա հետազոտական բազայի կառուցման նախագծի համար:

Եթե ամբողջ առաքելությունը հաջող անցնի, Չինաստանը կդառնա 44 տարվա ընթացքում առաջին երկիրը, որն իրականացնում է լուսնային մակերեսից երկրաբանական նմուշներ տեղափոխելու նախագիծ:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները