Ինչպես տեղեկացնում է
Hayatsk.info-ն՝ վկայակոչելով պաշտպանության նախարարությանը, Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը Իրանի դեսպանատանը գրառում է արել սգի մատյանում, որը բացվել է Իրանի պաշտպանության նախարարությանն առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար Մոհսեն Ֆախրիզադեի սպանության կապակցությամբ:
Փոխնախարարը Ադրբեջանի պաշտպանության նախարարության անունից ցավակցություն է հայտնել Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Մոհամմադ Հոսեյն Բաղերիին, Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և Զինված ուժերի աջակցման նախարար, գեներալ-մայոր Ամիր Հաթեմիին:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ադրբեջան