Մոսկվայի հիվանդանոցներից մեկում հրդեհ է բռնկվել. կան զոհեր

10:17   03 Դեկտեմբեր 2020    209

Մոսկվայի կենտրոնում գտնվող հիվանդանոցներից մեկում հրդեհ է բռնկվել, շենքից տարհանվել է ավելի քան 20 մարդ, դեպքի հետևանքով 2 մարդ է զոհվել:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով իր աղբյուրներին:

Հրդեհը բռնկվել է Դուրովա 26 հասցեում գտնվող բժշկական հաստատության երրորդ հարկում, կրակի տարածման մակերեսը կազմել է 30 քառակուսի մետր:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների Մոսկվայի պետական վարչության մամուլի ծառայությունն ավելի վաղ տեղեկացրել էր մեկ զոհի մասին: Նրանք տեղեկացրել են նաև, որ հրդեհի մարման ընթացքում փրկվել է 23 մարդ:

Շենքը, որում բռնկվել է հրդեհը, վերակառուցման փուլում էր, բռնկման պահին այնտեղ եղել է շինարարական անձնակազմը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Մոսկվա  


Վերնագիրի այլ պիտակները