Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «RIA Novosti»-ն։
Միջոցառմանը մասնակիցները քննարկել են դեղամիջոցի փորձարկումը, դրա արժեքը, ապագա արտադրական ծավալները և օտարերկրյա գործընկերների հետ համագործակցությունը:
ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոյի հայտարարությամբ՝ պատվաստանյութի փորձարկումներին մասնակցել է ավելի քան 40 հազար մարդ: Փորձարկումներն անցկացվել են Ռուսաստանում, Բելառուսում, Հնդկաստանում, ԱՄԷ-ում և այլ երկրներում:
Նրա խոսքերով՝ Sputnik V–ն սկսել է առաքվել երկրի բոլոր մարզեր՝ մոտ ժամանակներս զանգվածային պատվաստումներ սկսելու համար: Երկրում արդեն իսկ պատվաստվել են ռիսկային խմբերի ավելի քան 100 հազար քաղաքացիներ։
Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևի հայտարարությամբ՝ երբ ռուս արտադրողները բավարարեն ներքին շուկայի պահանջարկը, հիմնադրամը կքննարկի արտահանման հարցը: Ավելի քան 50 երկրներ դիմել են պատվաստանյութի ավելի քան 1,2 միլիարդ չափաբաժին գնելու համար։
«Մեր պատվաստանյութի մեկ դեղաչափը կարժենա 10 դոլարից պակաս, ինչը շատ ավելի էժան է, քան որոշ mRNA պատվաստանյութեր (Sputnik V-ն հիմնված է մարդու ադենովիրուսի վրա): Մենք կենտրոնացած ենք այս պատվաստանյութն աշխարհին մատչելի դարձնելու վրա, և այն կվաճառվի բոլոր երկրներում նույն գնով», – ասել է Դմիտրիևը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Կորոնավիրուս