Hayatsk.info-ն հայտնում է, որ այն կանցկացվի Ալբանիայի նախագահության ներքո։
ԵԱՀԿ-ի 27-րդ կենտրոնական ֆորումի անցկացումը պետք է տեղի ունենար Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում, սակայն կորոնավիրուսի համավարակի պատճառով այն պատմության մեջ առաջին անգամ տեղի կունենա տեսակոնֆերանսի ռեժիմով։
Լիագումար նիստերի ընթացքում մասնակիցները կքննարկեն 2020 թվականի ընթացքում ԵԱՀԿ-ի տարածքում առաջ եկած անվտանգության հարցերը և ճգնաժամերը, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորումը, Ուկրաինայի արևելքում և Մերձդնեստրում տիրող իրավիճակը, Բելառուսի նախագահական ընտրություններին հաջորդող իրադարձությունները։
ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հանդիպման ավարտին տեղի կունենա ԵԱՀԿ գործող նախագահ, ալբանացի Էդա Ռամայի և Շվեդիայի արտգործնախարար Ան Լինդեի համատեղ մամուլի ասուլիսը։ Վերջինս կստանձնի ԵԱՀԿ-ի նախագահությունը 2021 թվականի հունվարի 1-ից։
Hayatsk.info
Հեշթեգներ:
ԵԱՀԿ