ՄԱԿ-ի ԱԽ-ն բանաձևեր է ընդունել՝ ի աջակցություն Պաղետինի

10:49   03 Դեկտեմբեր 2020    209

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովն ընդունել է 4 ամենամյա բանաձև՝ ի աջակցություն Պաղեստինի և ընդդեմ Իսրայելի գործողությունների։

Բանաձևը վերաբերում է կարգավորման ամենաառանցքային խնդիրներից մեկին՝ Երուսաղեմի կարգավիճակին, հաղորդում է «Известия» պարբերականը։

1967 թվականի պատերազմի արդյունքում Իսրայելը գրավել է քաղաքի արևելյան հատվածը և Երուսաղեմն անվանում է իր միակ և անբաժանելի մայրաքաղաքը։ Այս առնչությամբ Գլխավոր վեհաժողովը աշխարհի երկրներին կոչ է անում մինչև 1967 թվականը գոյություն ունեցող սահմանների ոչ մի փոփոխություն չճանաչել, այդ թվում՝ Երուսաղեմին վերաբերող սահմանների։

Նշվում է, որ փաստաթղթերում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովը նաև միջազգային հանրության կոչ է արել նպաստել Պաղեստինի ժողովրդի ինքնորոշմանը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորմանը՝ երկու պետությունների հիմքով։

Բոլոր բանաձևերն ընդունվել են ձայների ճնշող մեծամասնությամբ։ Ավանդաբար դեմ են քվեարկել ԱՄՆ-ն, Իսրայելը, Կանադան և Ավստրալիան։

Ի դեպ, պարբերականը հաղորդում է, որ քվեարկությունը տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի՝ Հորդանանի արևմտյան ափի հրեական բնակավայր կատարած առաջին այցից հետո, որը քննադատել էին բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը։

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները