Թույլ դոլարի ֆոնին ոսկին թանկանում է

11:45   03 Դեկտեմբեր 2020    264

Հինգշաբթի առավոտյան թույլ դոլարի աջակցությամբ ոսկու գինն աճում է, վկայում են սակարկությունների տվյալները։

Նյու Յորքի Comex բորսայում ոսկու փետրվարյան ֆյուչերսի գինն աճել է 0,37 տոկոսով կամ 6,7 դոլարով՝ հասնելով տրոյական ունցիայի դիմաց մինչեւ 1836,9 դոլարի։ Ընդ որում՝ արծաթի մարտյան ֆյուչերսը թանկացել է 0,15 տոկոսով՝ հասնելով ունցիայի դիմաց մինչեւ 24,117 դոլարի, տեղեկացնում է Hayatsk.info-ն։

Դեղին մետաղի արժեքին աջակցում է դոլարի ավելի թույլ փոխարժեքը։ Դոլարի թուլացումը ոսկու արժեքին աջակցում է, քանի որ այդ դեպքում այն էժանանում է օտարերկրյա արժույթ տնօրինողների համար։ Դոլարի ինդեքսը (դոլարի փոխարժեքը ԱՄՆ հիմնական առեւտրային գործընկեր 6 երկրների արժույթի զամբյուղում) նվազում է 0,14 տոկոսով՝ հասնելով մինչեւ 90,99 կետի։

Ամերիկյան արժույթի նվազումն իր հերթին պայմանավորված է ԱՄՆ տնտեսության խթանման լավատեսությամբ եւ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի մշակման ոլորտում առաջընթացով։ Ամերիկյան տնտեսությանը 908 մլրդ դոլարով արտակարգ աջակցության նախագծի շուրջ բանակցությունները, որը ներկայացրել է ԱՄՆ 2 կուսակցություններից սենատորների խումբը, թրեյդերներին որոշումներ ընդունելու հույս են ներշնչում։

Hayatsk.info

Հեշթեգներ: ոսկին  


Վերնագիրի այլ պիտակները