Օբաման պատրաստակամություն է հայտնել հրապարակայնորեն պատվաստվել COVID-19-ի դեմ

12:06   03 Դեկտեմբեր 2020    174

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ պատրաստ է հրապարակայնորեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ, որպեսզի օգնի հանրությանն ազատվել պատվաստումների վերաբերյալ կասկածներից:

«Ես կարող եմ ցույց տալ հեռուստացույցով կամ տեսանկարահանել, որպեսզի մարդիկ իմանան, որ ես վստահում եմ գիտությանը», - ասել Օբաման SiriusXM ռադիոյի հետ զրույցում։

Նրա խոսքով՝ ինքը լիովին վստահում է ամերիկացի գիտնականներին, ինչպիսին գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին է։

«Եթե Էնթոնի Ֆաուչին ասի ինձ, որ այդ պատվաստանյութն անվտանգ է, և ես կարող եմ պատվաստվել, ես անպայման կանեմ դա», - նշել է Օբաման։

Նա նաև հավելել է, որ ընդունում է պատվաստանյութերին չվստահող թերահավատների առկայությունը, սակայն հարկ է հիշել, որ հենց զանգվածային պատվաստումներն օգնեցին ազատվել այնպիսի հիվանդություններից, ինչպիսին է պոլիոմիելիտը, և կանխեցին կարմրուկի և բնական ծաղկի հետևանքով զանգվածային մահերը։

Hayatsk.info

Հեշթեգներ: Օբամա  


Վերնագիրի այլ պիտակները