Ավելի քան հազար չինացի գիտնական լքել է ԱՄՆ-ն

12:12   03 Դեկտեմբեր 2020    194

Ավելի քան հազար չինացի գիտնական ԱՄՆ-ն լքել է այն բանից հետո, երբ Վաշինգտոնը Չինաստանին մեղադրել է ամերիկյան տեխնոլոգիաները գողանալու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնել է ԱՄՆ արդարադատության նախարարի օգնական Ջոն Դեմերսը:

Նա ասել է, որ գիտնականները փախել են երկրից, երբ արդարադատության նախարարությունը մի շարք քրեական գործեր է հարուցել արդյունաբերության և տեխնոլոգիաների լրտեսության գործերով: Նախարարությունից մեկնաբանել են, որ Վաշինգտոնը կասկածում է ՉԺՀ այն քաղաքացիներին, որոնք կապի մեջ են Չինաստանի պետության և բանակի հետ:

Ավելի վաղ` մայիսի 29-ին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ընդունել էր այցագրերի սահմանափակման մասին օրենք, որով մուտքի իրավունք չէր տրվում Չինաստանի ազգային ազատագրական բանակի հետ կապ ունեցող ուսանողներին և փորձագետներին:

Այս որոշումը բացատրվում էր ԱՄՆ-ի անվտանգության ապահովմամբ և տեխնոլոգիական հավանական լրտեսությամբ, որին ընդդիմացել էր ՉԺՀ կրթության նախարարությունը:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ   ՉԺՀ  


Վերնագիրի այլ պիտակները