Տան փլուզումը Եգիպտոսում հինգ մարդու մահվան պատճառ է դարձել

12:29   03 Դեկտեմբեր 2020    148

Առնվազն հինգ մարդ է զոհվել Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում տան փլուզման հետեւանքով։

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է «El-Watan» պարբերականը։ Համաձայն հրապարակման, փլուզումը տեղի է ունեցել քաղաքի կենտրոնում գտնվող բազմահարկ տներից մեկում։ Զոհերի երեքը տղամարդ են, երկուսը՝ կանայք։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները։

Փլուզված քառահարկ տունը եղել է հին ու խարխուլ։ Վերջին քսան տարում երեք որոշում է կայացվել, որ այն պետք է քանդվի, սակայն այդպես էլ չի քանդվել։ Ըստ Ալեքսանդրիայի նահանգապետի, փլատակների տակ եւս երկու ընտանիք կա, բաղկացած ինը մարդուց։

Hayatsk.info

Հեշթեգներ: Եգիպտոս  


Վերնագիրի այլ պիտակները