Սողանքի պատճառով Ալյասկայում վեց մարդ անհետ կորել է
12:34
03 Դեկտեմբեր 2020
194
Ալյասկայում սողանքի պատճառով վեց մարդ անհետ կորել է։ Իրականացվում են որոնողական աշխատանքներ։
Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է CNN-ը, մանրամասնելով, որ սողանքն առաջացել է տեղատարափ անձրեւների պատճառով։ Սողանքը ոչնչացրել է մի քանի տներ։
Տասնյակ մարդիկ տարհանվել են։ Որոնողա-փրկարարական աշխատանքներին մասնակցում են Ալյասկայի ոստիկանությունը, Ազգային գվարդիան եւ Մերձափնյա պահպանության ծառայությունը։