COVID-19-ի դեմ պատվաստանյութերի վերաբերյալ կեղծ լուրերը «երկրորդ համավարակ» են դարձել

13:14   03 Դեկտեմբեր 2020    190

Աշխարհի ամենամեծ մարդասիրական կազմակերպության ղեկավարը կառավարություններին եւ հաստատություններին կոչ է անում պայքարել COVID-19-ի պատվաստանյութերի մասին «ֆեյքային լուրերի» դեմ, որոնք «երկրորդ համավարակ» են դարձել, եւ սկսել ամրապնդել վստահությունը ամբողջ աշխարհում մարդկանց պատվաստման կարեւոր նշանակության հանդեպ:

Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ֆրանչեսկո Ռոկկան հայտարարել է, որ «այս համավարակին հաղթելու համար պետք է նաեւ հաղթենք անվստահության զուգահեռ համավարակին», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Նրա ասել է, որ ամբողջ աշխարհում «մեծանում է ընդհանուր պատվաստանյութերի եւ մասնավորապես COVID-ի դեմ պատվաստանյութերի հանդեպ անվստահությունը», մատնանշելով Ջոն Հոփքինսի համալսարանի 67 երկրներում վերջերս կատարած ուսումնասիրությունը, որը ցույց է տվել, որ այս տարվա հուլիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում պատվաստումները զգալիորեն նվազել են երկրների մեծ մասում:

Hayatsk.info

Հեշթեգներ: Աշխարհ    


Վերնագիրի այլ պիտակները