Լոս Անջելեսում բոլոր բնակիչների համար տնային մեկուսացում է ներդրվել COVID-19-ի պատճառով

14:06   03 Դեկտեմբեր 2020    225

ԱՄՆ-ի մեգապոլիսներից մեկի` Լոս Անջելեսի իշխանությունները հայտարարել են պարտադիր մեկուսացման ներդրման մասին քաղաքի բոլոր բնակիչների համար` COVID-19-ով վարակման դեպքերի աճի պատճառով, ասվում է հրամանագրի մեջ, որում թվարկվում են նաեւ բազմաթիվ բացառությունները սահմանված միջոցառումներից:

Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետիի կայքում հրապարակված փաստաթղթի համաձայն` «քաղաքն այժմ մոտ է ջախջախիչ շրջադարձային կետին», որից հետո հոսպիտալացումների թիվը կսկսի գերազանցել հիվանդանոցային ֆոնդի կարողությունները: «Մեր քաղաքում COVID-19-ի տարածման վերաբերյալ այս տխուր փաստերը նշանակում են, որ մենք պետք է վերականգնենք գարնանը ներդրված ավելի խիստ սահմանափակումներից որոշները»,- ասվում է հրամանագրում:

Քաղաքապետի որոշմամբ` այս ամռան սկզբին ընդունված հրամանագիրը ժամանակավորապես փոխարինվում է մեկ այլ հրամանով, որն «անհրաժեշտ է Լոս Անջելեսի կյանքի եւ ունեցվածքի պաշտպանության համար», որն ուժի մեջ է մտնում անմիջապես:

«Լոս Անջելեսում բնակվող բոլոր անձինք պարտավոր են տանը մնալ»,- ասվում է հրամանում: Անօթեւանների համար իշխանությունները պետք է ժամանակավոր կացարան տրամադրեն: Բնակության վայրը կարելի է լքել միայն անհրաժեշտության դեպքում: Ըստ հրամանի` բոլոր ձեռնարկությունները եւ ընկերությունները, որոնք աշխատողների անձնական ներկայություն են պահանջում եւ որոնց վրա բացառությունները չեն տարածվում, պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը:

Սակայն հրամանը բացառությունների լայն ցանկ է նախատեսում: Մասնավորապես, բժշկական հաստատությունները, մթերային խանութները, բենզալցակայանները, ավտոմեքենաների նորոգման խանութները, ֆինանսական հաստատությունները եւ շատ այլ հաստատություններ կշարունակեն գործել: Քաղաքացիներն իրավունք ունեն օգտվել իրենց ծառայություններից` ըստ անհրաժեշտության եւ համաճարակաբանական միջոցառումների պահպանմամբ:

Ինչպես նշվում է, որոշման կանոնների խախտումը կարող է տուգանքի եւ նույնիսկ ազատազրկման հանգեցնել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Լոս-Անջելես  


Վերնագիրի այլ պիտակները