«Չինաստանը մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերություններին». ՉԺՀ ԱԳՆ

14:32   03 Դեկտեմբեր 2020    304

Չինաստանը մեծ նշանակություն է տալիս Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերություններին:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին այսօր` դեկտեմբերի 3-ին հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ խոսնակ Խուա Չունյինը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Կողմերը սատարում են միմյանց համաճարակի դեմ պայքարում, քաղաքական փոխվստահությունը շարունակում է ամրապնդվել: Կողմերն ամուր աջակցություն են ցուցաբերում միմյանց հիմնարար հետաքրքրություն ներկայացնող հարցերում: Մենք մեծապես կարևորում ենք Ռուսաստանի հետ ռազմավարական համագործակցության հարաբերությունները, երկու կողմերն էլ ունեն մեծ քաղաքական ցանկություն շարունակելու ամրապնդել ռազմավարական փոխգործակցությունն ու շփումները», - ասել է ԱԳՆ խոսնակը ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Չինաստանի և Ռուսաստանի կառավարությունների ղեկավարների հանդիպումը, որը տեղի է ունեցել նախօրեին՝ տեսակոնֆերանսի ձևաչափով:

«Երեկ վարչապետ Լի Կեցյանը վարչապետ Միշուստինի հետ անցկացրել է Ռուսաստանի և Չինաստանի կառավարությունների ղեկավարների նիստը: Հանդիպումը շատ հաջող է անցել: Կողմերն ամփոփել են կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարում, առևտրատնտեսական, ներդրումային և մշակութային ոլորտներում համագործակցության արդյունքները, ինչպես նաև նախանշել են երկկողմ համագործակցության խորացման և մակարդակի բարձրացման նոր ռազմավարական ծրագիր»,-նշել է Չունյինը:

Նա հավելել է, որ Չինաստանը և Ռուսաստանը գործընկերներ են համապարփակ ռազմավարական համագործակցության և փոխգործակցության շրջանակներում, վերջին մեկ տարվա ընթացքում երկրները կարողացել են հաղթահարել համաճարակի ազդեցությունը, աջակցել երկկողմ հարաբերությունների կայուն զարգացմանը:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան  


Վերնագիրի այլ պիտակները