Նյու Յորքում Ռոքֆելլեր կենտրոնի մոտ ԱՄՆ ամենահայտնի տոնածառի լույսերը վառել են։
Հաղորդվում է, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով այս անգամ տոնածառի բացմանը մարդկանց մեծ կուտակումներ չեն եղել: Ցանկացողները կարող էին միջոցառումը դիտել առցանց։
Տոնածառի լույսերը վառել է Նյու Յորքի քաղաքապետը։ Տոնածառը կարելի է տեսնել հատուկ դիտահարթակից ՝ կարանտինային կանոնների պահպանման պայմանով։