Լեհաստանի ԱԳ նախարարը Չինաստանը ռազմական մարտահրավեր չի համարում ՆԱՏՕ-ի համար

15:38   03 Դեկտեմբեր 2020    199

Չինաստանն իրենից մեծ, բայց ոչ թե ռազմական մարտահրավեր Է ներկայացնում ՆԱՏՕ-ի համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այդ մասին հայտարարել Է Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնեւ Ռաուն՝ հանդես գալով Լեհաստանի ռադիոյի եթերում:

Վերջերս Ռաուն մասնակցել Է ՆԱՏՕ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդին: Պատասխանելով այն հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն կորոնավիրուսը համարում Է Չինաստանի կենսաբանական զենքը, նախարարը պատասխանել Է, որ «այդպիսի ձեւակերպումները հաճախ չԷ, որ հնչել են»: «Այնուամենայնիվ, բանավեճերի ժամանակ ընդգծվել Է, որ Չինաստանը, ելնելով իր աճող հզորությունից եւ մի շարք ոչ պայմանական քայլերից, այդ թվում՝ լրատվական ոլորտում, ներկայացնում Է մեծ, թեեւ ոչ ռազմական մարտահրավեր միության համար»,-ասել Է Ռաուն: Ավելի վաղ ՆԱՏՕ-ի դաշնակից երկրների ԱԳ նախարարները համաձայնեցրել են Չինաստանի վերաբերյալ համապարփակ զեկույցը, որտեղ գնահատել են այդ երկրի աճող ակտիվությունը եւ սպառնալիքները դաշինքի համար: Ինչպես հայտարարել Է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, «Չինաստանը ՆԱՏՕ-ի հակառակորդը չԷ»: Նա հանդես Է եղել Չինաստանի հետ համագործակցության օգտին սպառազինությունների նկատմամբ վերահսկողության, կլիմայի փոփոխության բնագավառում, առեւտրի բնագավառում, հավելելով, որ «կան նաեւ մարտահրավերներ. Չինաստանն ունի աշխարհում մեծությամբ երկրորդ պաշտպանական բյուջեն»:

Չինաստանի ԱԳ նախարարությունը հայտարարել Է, որ Պեկինը պատրաստ Է երկխոսություն վարել եւ համագործակցել ՆԱՏՕ-ի հետ՝ հավասարության եւ փոխադարձ հարգման հիման վրա: Այնտեղ հավելել են, որ «Չինաստանը երբեք չի դիմել ստիպողական դիվանագիտության կամ ահաբեկման դիվանագիտության, ավելի շուտ, Չինաստանը դրանց զոհն Է»: Ինչպես հայտարարել են ՉԺՀ-ի ԱԳՆ-ում, Չինաստանը «մնում Է մի երկիրը, որն ավանդ Է ներդնում գլոբալ խաղաղության եւ աշխարհակարգի պահպանման գործում», պահպանում Է հավատարմությունը համաշխարհային զարգացման ուղուն եւ կշարունակի ավանդ ներդնել գլոբալ խաղաղության բնագավառում»:

Hayatsk.info

Հեշթեգներ: Չինաստան   ՆԱՏՕ  


Վերնագիրի այլ պիտակները