Ֆրանսիայից վտարել են 66 օտարերկրացիների, որոնց կասկածում են արմատական տրամադրությունների մեջ

15:58   03 Դեկտեմբեր 2020    225

Ֆրանսիայի իշխանությունները վերջին մեկուկես ամսում երկրից վտարել են 66 օտարերկրացիների այն կասկածանքով, թե նրանք արմատական գաղափարներ են դավանում:

Hayatsk.info-ն հայտնում է, որ դեկտեմբերի 3-ին այդ մասին հայտնել Է հանրապետության ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանենը «RTL» ռադիոկայանի եթերում:

«Այս պահին 66 մարդ Է վտարված Ֆրանսիայից,- ասել Է նա:- Եվս շուրջ 50 մարդ գտնվում Է վարչական ձերբակալման կենտրոններում՝ սպասելով վտարման»: Ինչպես նշել Է ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ղեկավարը, արտաքսման գործընթացը դժվարացնում Է այն փաստը, որ «Ֆրանսիայում կորոնավիրուսի համավարակի պատճառով փակ Է օդային հաղորդակցությունը մի շարք երկրների հետ»:

Նա նաեւ տեղեկացրել Է, որ «այսօր օրվա երկրորդ կեսին կսկսվի 76 մզկիթների նկատմամբ վերահսկողության սահմանման միջոցների իրականացումը, որտեղ, ենթադրաբար, արմատական իսլամիզմի գաղափարներ են քարոզում»: Հոկտեմբերի կեսերին հանրապետության ՆԳՆ-ն հայտնել Է, որ իշխանությունները հետեւում են ավելի քան 4 հազար օտարերկրացիների, որոնց կասկածում են արմատականացման մեջ, եւ պատրաստվում են նրանցից 231-ին վտարելու երկրից:

Hayatsk.info

Հեշթեգներ: Ֆրանսիա  


Վերնագիրի այլ պիտակները