«Twitter»-ն արգելել է ռասայական հիմքով արժանապատվությունը նվաստացնող արտահայտությունները

17:19   03 Դեկտեմբեր 2020    199

«Twitter» սոցցանցը թարմացրել է իր կանոնները՝ արգելելով ռասայական հիմքով արժանապատվությունը նվաստացնող արտահայտությունները:

«Տվյալ քաղաքականությունը ներառում է արտահայտությունների արգելք, որոնք նվաստացնում են մարդկային արժանապատվությունը կրոնի, կաստայի, տարիքի, հաշմանդամության եւ հիվանդությունների հիմքով, որոնք կարող են իրական վնաս հասցնել, եւ մենք ձգտում ենք, որպեսզի ամբողջ աշխարհում ավելի շատ մարդիկ պաշտպանված լինեն…Մեր կանոնները մշտապես թարմացվում են, որպեսզի մենք կարողանանք պաշտպանել մարդկանց:Այսօր մենք ընդլայնում ենք մեր քաղաքականությունը «ատելություն սերմանող արտահայտությունների» նկատմամբ»,-ասվում է սոցցանցի բլոգում:

Սոցցանցը նման արտահայտություններ պարունակող հաղորդագրությունների մասին ծանուցում ստանալուց հետո օգտատերերից կպահանջի ջնջել տվյալ թվիթները: Ընկերությունը մտադիր է նաեւ ավտոմատացված մեխանիզմներ կիրառել գրառումների կանոնները խախտողներին հայտնաբերելու համար:

Hayatsk.info

Հեշթեգներ: Twitter  


Վերնագիրի այլ պիտակները