Բուշը, Քլինթոնը եւ Օբաման հրապարակայնորեն կպատվաստվեն կորոնավիրուսի դեմ

16:28   03 Դեկտեմբեր 2020    216

ԱՄՆ նախկին նախագահներ Ջորջ Բուշը, Բիլ Քլինթոնը եւ Բարաք Օբաման պատրաստակամություն են հայտնել հրապարակայնորեն պատվաստել կորոնավիրուսով դեմ:

«ԱՄՆ նախկին նախագահները հույս ունեն, որ պատվաստանյութի անվտանգության եւ արդյունավետության նկատմամբ վստահության ստեղծմանն ուղղված տեղեկատվական արշավը հզոր ազդանշան կլինի հասարակության համար»,- նշում է հեռուստաալիքը:

Ավելի վաղ պատվաստվելու ընթացքը տեսանկարահանելու պատչաստակամություն էր հայտնել ԱՄՆ 59-ամյա նախկին նախագահ Բարաք Օբաման: Նա պարզաբանել էր, որ այս կերպ հույս ունի ցուցադրել իր վստահության մակարդակն ամերիկացի գիտնականների նկատմամբ: Օբաման պարզաբանել է, որ եթե ԱՄՆ Ալերգիկ եւ ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին պատվաստանյութն անվտանգ ճանաչի, ապա ինքը պատրաստ է այն ընդունել, նշում է CNN-ը:

Իր հերթին, Ջորջ Բուշը կրտսերը Ֆաուչիին եւ Սպիտակ տան` նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգող Դեբորա Բիրքսին պատմել է ամերիկացիների շրջանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը խթանելու պատրաստակամության մասին:

«Մի քանի շաբաթ առաջ Բուշը խնդրել էր ինձ տեղեկացնել Ֆաուչիին եւ Բիրքսին պետք եղած ժամանակ պատվաստումների մասսայականացմանն օգնելու իր պատրաստակամության մասին,- CNN-ը մեջբերում է նախագահի 74-ամյա նախկին օգնական Ֆրեդի Ֆորդի խոսքերը:- Պատվաստանյութը նախ պետք է անվտանգ ճանաչվի եւ բաժանվի բնակչության առաջնահերթ խմբերին: Ապա Բուշը հերթ կկանգնի իր պատվաստանյութի համար եւ ուրախությամբ կպատվաստվի տեսախցիկների առջեւ»:

Նույնպիսի ցանկություն է հայտնել 74-ամյա Բիլ Քլինթոնը: «Քլինթոնը հաստատ կպատվաստվի պատվաստանյութի` հասանելի դառնալուն պես` ըստ առողջապահության մասնագետների որոշած հաջորդականության: Նա մտադիր է հրապարակավ պատվաստվել` հույս ունենալով, որ ամերիկացիները կհետեւեն իր օրինակին»,- պատմել է պետության նախկին ղեկավարի մամուլի քարտուղար Անխել Ուրենան:

Hayatsk.info

Հեշթեգներ: ԱՄՆ  


Վերնագիրի այլ պիտակները