Թաիլանդը 1 տարով կհրաժարվի զանգվածային զբոսաշրջությունից

16:48   03 Դեկտեմբեր 2020    231

Թաիլանդի կառավարությունը քննարկում է զանգվածային զբոսաշրջությունը ժամանակավորապես դադարեցնելու և մեկ շնչի հաշվով միջին ծախսերի ավելացումը`կորոնավիրուսային համավարակից հետո երկրում զբոսաշրջության ոլորտը վերակառուցելու համար:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ Թաիլանդի զբոսաշրջության մարմնի ղեկավար Յուքսակ Սուպասորնի խոսքերին հղումով։

Ըստ նրա՝ թագավորությունը պետք է թարմացնի իր զբոսաշրջության արդյունաբերությունը կորոնավիրուսի համավարակի հետևանքներից հետո, ինչպես նաև մեկ շնչի հաշվով ծախսերը ավելացնի 30% -ով։

Չնայած կորոնավիրուսային համավարակի պատճառով երկրում առաջացած զբոսաշրջային խնդիրներին՝ Թաիլանդի զբոսաշրջության մարմնի ղեկավար Յուքսակ Սուպասորնի համոզմամբ՝ ներքին զբոսաշրջության ոլորտում գնողունակության անկում նկատվել է նույնիսկ համավարակից առաջ. այդ ժամանակ միջազգային զբոսաշրջիկների միջին ծախսը 50 հազարից հասել է 47 հազար բաթի (1,655 դոլարից մինչև 1555 ԱՄՆ դոլար):

Չնայած սրան՝ Սուպասորնը վստահեցրել է, որ 2021 թ.-ին Թաիլանդի զբոսաշրջության մարմինը կմշակի նախաձեռնություններ, որոնք կարող են հաջորդ երկու տարիների ընթացքում այս ցուցանիշը հասցնել 62 հազար բաթի (2.052 ԱՄՆ դոլար)։ Սուպասորնի կարծիքով՝ անհրաժեշտություն է նաև ներքին ծախսերի ավելացումը՝ դրանք պետք է 4,700-ից հասցնել 5000 բաթի(155-ից 165 ԱՄՆ դոլար): Նման ռազմավարության դեպքում մարմինն ակնկալում է, որ արդեն 2022 թ.-ին երկրում ներքին զբոսաշրջության մուտքերը կգերազանցեն 2019-ի ռեկորդը, այն է ՝ 1,1 տրիլիոն բաթ ($36,4 մլրդ ընթացիկ փոխարժեքով) ու կհասնեն 1,2 տրիլիոն բաթի (39,7 մլրդ ԱՄՆ դոլար):

Այս առնչությամբ ֆինանսների նախարար Ախոմ Տեմպիտտայապայսիտն էլ կանխատեսում է, որ 2021 թվականին օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը երկրում կաճի հասնելով մինչև 8 միլիոնի, իսկ 2022, 2023 և 2024 թվականներին՝ համապատասխանաբար 16, 32 և 40 միլիոնի: Վերջինիս կարծիքով, եթե համավարակը հնարավոր լինի վերահսկել, ապա երկիր ժամանող օտարերկրացիների թվի վերականգնման տեմպը կարող է ավելի արագ ավելանալ։

Հավելվում է՝ այս տարվա ապրիլից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Թաիլանդում ոչ մի օտարերկրյա զբոսաշրջիկ չի ժամանել՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու խիստ միջոցառումների պատճառով: Այս առնչությամբ զբոսաշրջության նախարար Պիպատ Ռաչակիտ Պրական վերջերս հայտարարություն է տարածել, ըստ որի՝ թագավորությունը փակ կլինի զանգվածային զբոսաշրջության համար մինչև 2021 թվականի առնվազն երկրորդ եռամսյակը:

Այնուամենայնիվ, ըստ երկրի զբոսաշրջային մարմնի տվյալների, սեպտեմբերից հետո կորոնավիրուսային միջոցառումների մեղմացման ֆոնին էլ Թաիլանդ է այցելել ընդամենը 1200 զբոսաշրջիկ, ինչը շատ ցածր ցուցանիշ է՝ ի համեմատ նախքան համավարակի բռնկումը մոտ մեկ ամիս առաջ երկիր այցելող զբոսաշրջիկների թվի, որն ընդհանուր առմամբ կազմել է 2 միլիոն մարդ։

Hayatsk.info

Հեշթեգներ: Թաիլանդ  


Վերնագիրի այլ պիտակները