Ավելի վաղ Սանդուն գործող նախագահ Իգոր Դոդոնին մեղադրում Էր «իշխանությանը բռնատիրելու» փորձի համար այն կապակցությամբ, որ Դոդոնին աջակցող Սոցիալիստների կուսակցությունը խորհրդարանում օրինագիծ Էր ներկայացրել Տեղեկատվության և անվտանգության ծառայությունը նախագահի ենթակայությունից դուրս հանելու մասին: Սանդուն դեկտեմբերի 3-ին իր կողմնակիցներին կոչ Է արել դուրս գալ բողոքի ակցիայի՝ պետության ղեկավարի լիազորությունների կրճատման դեմ հանդես գալու համար: Մարդիկ, որոնք ցանկանում են աջակցել Սանդուին, Երևանի ժամանակով 12:00-ից հավաքվել Էին մայրաքաղաքի կենտրոնում:
«Ցանկանում եմ բոլորին խնդրել՝ լինել համախմբված հասարակություն, մենք ունենք մի նպատակ՝ մենք ցանկանում ենք լավ երկիր կառուցել բոլոր օրինավոր մարդկանց համար: Ես խոստանում եմ կատարել այս բոլոր պարտավորությունները, բայց դրա համար հարկավոր Է ձերբազատվել խորհրդարանում կոռուպցիոներներից. պահանջում ենք վաղաժամկետ ընտրությունների անցկացում, ինչպես նաև կառավարության հրաժարական»,-հայտարարել Է Սանդուն:
Երկրում համավարակի կապակցությամբ բողոքի ակցիայի մասնակիցներին խնդրում են պահպանել պաշտպանության բոլոր միջոցառումները՝ կրել դիմակ և պահպանել սոցիալական հեռավորությունը, դրանց հետևում են ոստիկանության ներկայացուցիչները: Ավելի վաղ բողոքին աջանկցում Էին ընդդիմությունից պատգամավորներ, որոնք արգելափակել Էին խորհրդարանի ամբիոնը:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Սանդու
Քիշնև