Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին այսօր տեղի ունեցած՝ ԵԱՀԿ երկրների Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստում հայտարարել է՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:
Նախարարը նշել է, որ ԵԱՀԿ տարածքում հակամարտությունները շարունակում են վնաս հասցնել գլոբալ անվտանգությանը:
Դ.Բայրամովը նշել է նաև, որ «նոյեմբերի 10-ի հայտարարությունը պարունակում է նաև կարևոր դրույթ՝ բոլոր հարկադիր վերաբնակների իրենց տներ վերադառնալու մասին»:
Նա շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին և Թուրքիային՝ «այս համաձայնագրերն իրականություն դարձնելու գործում» ներդրած ավանդի համար:
Նրա խոսքով, դրանք կծառայեն՝ «Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղությանն ու կայունությանը»:
Արտաքին գործերի նախարարը նշել է, որ Լեռնային Ղարաբաղում ապրող էթնիկ հայերի վերաինտեգրման գործընթացը դեռ առջևում է: Նա ընդգծել է, որ ինտեգրման գործընթացի արդյունքում նրանց երաշխավորվելու են՝ Ադրբեջանի մյուս քաղաքացիների հետ հավասար իրավունքներ:
Դ.Բայրամովը ընդգծել է նաև, որ ձեռք բերված պայմանավորվածությունները նաև նոր հնարավորություններ են ստեղծում տարածաշրջանում համագործակցության համար:
Hayatsk.info
Հեշթեգներ:
Ադրբեջան