Պարենի համաշխարհային գները նոյեմբերին հասել են գրեթե վեցամյա առավելագույնին

17:32   03 Դեկտեմբեր 2020    412

Պարենի հումքային ապրանքների համաշխարհային գները նոյեմբերին կտրուկ աճել են՝ գրեթե վեց տարվա ընթացքում հասնելով ամենաբարձր մակարդակին:

Ինչպես դեկտեմբերի 3-ին հայտնել Է ՄԱԿ-ի Պարենավորման եւ գյուղատնտեսական կազմակերպությունը (ՖԱՕ), ՖԱՕ-ի պարենային գների ինդեքսի միջին մեծությունը, ինդեքս, որն արտացոլում Է պարենի հիմնական տեսակների միջազգային գների ամսական փոփոխություները, նոյեմբերին կազմել Է 105,0 կետ, ինչը 3,9 տոկոսով բարձր Է, քան հոկտեմբերին, եւ 6,5 տոկոսով ավելի 2019 թվականի նույն ցուցանիշից:

Կազմակերպության կայքում հրապարակված զեկույցի համաձայն՝ պարենային գների ինդեքսը հասել Է ամենաբարձր մեծության 2014 թվականից ի վեր: Նշված Է, որ նոյեմբերին նկատվում Է բոլոր ենթաինդեքսների աճ: Այսպես, ձեթերի գների՝ ՖԱՕ-ի ինդեքսը մեկ ամսում 14,5 տոկոսով աճել Է «արմավաձեթի գների շարունակվող աճի պատճառով, որը կապված Է համաշխարհային պաշարների խիստ կրճատման հետ»:

Հացահատիկային մշակաբույսերի գների՝ ՖԱՕ-ի ինդեքսը հոկտեմբերի համեմատությամբ աճել Է 2,5 տոկոսով, շաքարինը՝ 3,3 տոկոսով, մսինը՝ 0,9 տոկոսով: Նշված Է, որ կաթնամթերքի գների՝ ՖԱՕ-ի ինդեքսը ավելացել Է 0,9 տոկոսով եւ հասել գրեթե 18-ամսյա առավելագույնին: ՖԱՕ-ն նաեւ ճշտել Է 2020 թվականին հացահատիկային մշակաբույսերի համաշարհային արտադրության կանխատեսումը՝ այն իջեցնելով մինչեւ 2 742 միլիոն տոննայի նշագիծ:

Նշված Է, որ այս ցուցանիշը 1,3 տոկոսով գերազանցում Է նախորդ տարվա արդյունքը: Կազմակերպությունում նաեւ թվարկել են այն գործոնները, որոնք սպառնում են համաշխարհային պարենային անվտանգությանը, դրանց թվում են COVID-19-ի համավարակը, փոթորիկները Կենտրոնական Ամերիկայում եւ հեղեղումներն Աֆրիկայում: «45 երկրներ, այդ թվում 34 աֆրիկյան երկրներ, նախկինի պես պարենային օգնության կարիք ունեն»,- նշված Է զեկույցում:

Hayatsk.info

Հեշթեգներ: ՄԱԿ  


Վերնագիրի այլ պիտակները