Իրանի հյուսիս-արեւմուտքում ահաբեկիչների խումբ է ձերբակալվել

17:37   03 Դեկտեմբեր 2020    237

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ահաբեկչական խումբ է ձերբակալել Իրանի հյուսիս-արեւմտյան Արեւմտյան Ադրբեջան նահանգում:

Ըստ ԻՀՊԿ-ի Խամզե Սայիդ ալ-Շոհադ բազայի հասարակայնության հետ կապերի բաժնի` Արեւմտյան Ադրբեջանում զինվորները երեք հոգուց բաղկացած «հակահեղափոխական ահաբեկչական տարրեր եւ համաշխարհային նշանակության վարձկանների մի խումբ են ձերբակալել», տեղեկացնում է Hayatsk.info-ն:

Հայտարարության մեջ նշվում է, որ հակահեղափոխական ուժերն ահաբեկչական գործողություններ իրականացնելու ծրագրեր ունեին: Ահաբեկիչներից զգալի քանակությամբ զենք, կապի միջոցներ եւ զինամթերք է առգրավվել:

Hayatsk.info

Հեշթեգներ: Իրան  


Վերնագիրի այլ պիտակները