Օբաման հայտարարել է, որ պատրաստ է հրապարակորեն պատվաստվել COVID-19-ի դեմ

17:44   03 Դեկտեմբեր 2020    246

ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ պատրաստ է հրապարակորեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ՝ հասարակությանն օգնելու հաղթահարել պատվաստումների վերաբերյալ կասկածները:

Hayatsk.info-ն հայտնում է, որ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Ես կարող եմ դա ցույց տալ հեռուստատեսությամբ կամ նկարահանել այն, որպեսզի մարդիկ իմանան, որ վստահում եմ գիտությանը»,-ասել է Օբաման «SiriusXM» ռադիոյին տված հարցազրույցում:

Նրա խոսքերով, ինքը լիովին վստահում է ամերիկացի այնպիսի գիտնականների, ինչպիսին է գլխավոր համաճարակաբան Էնթոնի Ֆաուչին:

Hayatsk.info

Հեշթեգներ: Օբամա  


Վերնագիրի այլ պիտակները